«Արմավիր» ՔԿՀ-ում 37-ամյա դատապարտյալի դի են հայտնաբերել


«Արմավիր» ՔԿՀ-ում 37-ամյա դատապարտյալի դի են հայտնաբերել
Հունվար 21 11:44 2019

Արմավիր» քրեակատարողական հիմնարկում  երեկ՝ հունվարի 20-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել։

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, ժամը 18։15-ի սահմաններում «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալ՝ 37-ամյա Սահակ Սահակյանին քրեակատարողական հիմնարկի ծառայողները հայտնաբերել են թիվ 79 խցում՝ մահացած։

Ըստ նախնական տեղեկությունների՝ Ս. Սահակյանը նշված խցի երկհարկանի մահճակալի վրայից ինքնազգացողության վատացման պատճառով վայր է ընկել փայտյա պահարանի վրա, որից հետո էլ՝ հատակին, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։

Փաստի առթիվ Վաղարշապատի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։

Աղբյուրի տեղեկություններով՝ Ս. Սահակյանը դատապարտված է եղել ՀՀ քր. օր-ի 104 հոդ. 1-ին կետի (սպանություն), 258 հոդ. 3-րդ մասի 4-րդ կետի, և 188 հոդ. 1-ին մասի հատկանիշներով։