Հայաստան-Իռլանդիա հանդիպման տոմսերից դեռևս առկա է 1,099 տոմս. ՀՖՖ


Հայաստան-Իռլանդիա հանդիպման տոմսերից դեռևս առկա է 1,099 տոմս. ՀՖՖ
Օգոստոս 23 13:04 2025

Արդեն երրորդ օրն է վաճառվում են Մունդիալ-2026-ի որակավորման Հայաստան-Իռլանդիա հանդիպման տոմսերը: Խաղը կայանալու է սեպտեմբերի 9-ին: Այս մասին հայտնում են ՀՖՖ-ից:

«Դեռևս առկա է 1,099 տոմս:

Շտապեք, եթե ցանկանում եք այդ օրը լինել հավաքականի կողքին»,- նշված է հաղորդագրության մեջ: