Այսօր տեղի կունենա հազվագյուտ աստղագիտական երևույթ՝ այսպես կոչված «սև լուսին»։ Այս տերմինն օգտագործվում է, երբ մեկ օրացուցային ամսվա ընթացքում դիտվում է երկրորդ նորալուսինը։
RBC-ի փոխանցմամբ, սա տեղի է ունենում մոտավորապես յուրաքանչյուր 33 ամիսը մեկ։
Նորալուսնի փուլում Լուսինն անցնում է Արեգակի և Երկրի միջև, և արբանյակի լուսավորված կողմը մնում է անտեսանելի դիտորդների համար։ Հետևաբար, այն կարելի է տեսնել միայն հատուկ սարքավորումների օգնությամբ։