Տարվա բոլոր եղանակներին՝ միշտ պատրաստ եւ հյուրընկալ։ Ծաղկաձորում գործող Էլեգանտ հյուրանոցային համալիրի դռները բաց են բոլորի առաջ։ Հայտնի եւ սիրված աստղերից, մինչեւ մարզիկներ ու քաղաքական գործիչներ՝ Ծաղկաձորում նրանց քայլերը ուղղվում են դեպի Էլեգանտ։ «Էլեգանտ» հյուրանոցը բացառիկ հնարավորություն է ընձեռում այցելուներին վայելելու Ծաղկաձորի գեղատեսիլ բնությունը: Հյուրանոցում ստեղծված են բոլոր հնարավոր պայմաննները կտրվելու առօրյա հոգսերից և զգալ բնության մի մասնիկը:
Տարվա այս եղանակին հյուրացային համալիրում հանգստացողների մեջ մեծ թիվ են կազմում հատկապես զբոսաշրջիկները։ Գալիս են ընտանիքներով, ընկերներով ու հարազատներով։ «Շատ հաճելի վայր է։ Առաջին անգամ չէ, որ այստեղ ենք գտնվում։ Երբ առաջին անգամ էինք Հայաստանում, տեղի մեր ընկերները խորհուրդ տվեցին ընտրել հենց այս հյուրանոցը, դրանից հետո եթե այցելում ենք Հայաստան եւ Ծաղկաձոր, ապա մեր կանգառը միայն Էլեգենատ հյուրանոցն է»,- մեզ հետ զրույցում ասացին Մոսկվայից ժամանած զբոսաշրջիկները։
Հյուրանոցային համալիրի ղեկավարությունը ստեղծել է բոլոր հնարավոր պայմանները լիարժեք հանգիստը ապահովելու համար։ Հյուրանոցում առկա են առանձին սենյակներ, ինչպես նաեւ քոթեջներ, մանկական սենյակ, ֆիտնես սրահ։ «Սնունդը եւս շատ համեղ է, գները՝ նորմալ։ Իսկապես հյուրանոցային համալիրի տնօրինությունը հոգացել է, որպեսզի մենք կարողանանք լիարժեք հանգստանալ»,- ասաց համալիրում հանգստյան օրերն անցկացնող Կարեն Պողոսյանը։
«Մեր հյուրանոցում հանգստացող հյուրերին մենք տրամադրում ենք դեպի ճոպանուղի անվճար տեղափոխման հնարավորություն: Բոլոր նրանց համար, ովքեր այցելել են առանց մարզասարքերի և մարզահագուստի, կամ ցանկանում են փորձել օրինակ՝ դահուկներ, սահնակներ, ձնագնաց կամ սնուբորդ, ապա կարող են այդ ամենը ձեռք բերել մեզնից վարձավճարով»,- ասաց հյուրանոցի աշխատակիցը։
«Էլեգանտ» հյուրանոցը գտնվում է Ծաղկաձորի հեքիաթային բնության մեկուսի մի անկյունում, որտեղ մեկտեղված են ձեր հանգստյան օրերը ավելի հիշարժան դարձնելու բոլոր պայմանները։
Հյորանոցային համալիրի մասին այլ տեղեկություններ, ինչպես նաեւ առաջարվող ծառայությունների փաթեթի մասին մանրամասն ինֆորմացիա կարող եք ստանալ հետեւյալ՝ հասցեով։