Փաշինյանն ընթերցել է Կապուտիկյանի «Հայոց աշխարհը» և ֆլեշմոբի անցկացման կոչ արել (տեսանյութ)


Փաշինյանն ընթերցել է Կապուտիկյանի «Հայոց աշխարհը» և ֆլեշմոբի անցկացման կոչ արել (տեսանյութ)
Հունվար 20 16:03 2019

Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ մասնակցել է Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 100-ամյակի առիթով պանթեոնում անցկացված հիշատակի արարողությանը։

Ի նշանավորում հարգանքի՝ օրվա առիթով վարչապետը ֆեյսբուքյան ուղիղ տեսակապի ժամանակ կարդացել է Կապուտիկյանի հեղինակած «Հայոց աշխարհ» բանաստեղծությունը հոբելյանական հրատարակությունից։ Փաշինյանը գիրքը նվեր է ստացել այսօր։

Վարչապետն առաջարկել է ֆեյսբուքյան ուղիղ եթերում Կապուտիկյանի ստեղծագործությունների ընթերցման ֆլեշմոբ անցկացնել։