Հին ու նոր Երևանի հարցը լուծելու մի եղանակ ունի:Այն, ինչ հին է, պետք է պահպանել, այն ինչ հնացած է, պետք է մաքրել: Ես դժվարանում եմ ասել,թե Արամի 23-ում փլուզված շենքը հին է, թե՝հնացած: Այս մասին ասաց գրականագետ Դավիթ Գասպարյանը:
«Կադանս» երաժշտության կենտրոնի հիմնադիր և գործադիր տնօրեն Նիկա Բաբայանը նշեց, որ շենքի փլուզումը չինովնիկական մոտեցումների արդյունք է:
Այն հարցին, թե Մեսչյանը չինովնի՞կ է, բանախոսը պատասխանեց.
«Մեսչյանն էլ է չինովնիկ:Չինովնիկը միայն վատ չէ լինում, լավ չինովնիկ էլ է լինում: Կռվիվ տվողներ եղել են, բայց դա քիչ է, կոնկ8ետ քայլեր էր պետք ձեռնարկել»,-ասաց նա:
Բանախոսը նշեց, որ շենքը վաղուց հնարավոր էր վերականգնել, պարզապես քայլեր չեն ձեռնարկվել: