Մշակույթի նախարարությունը կատարել է Կրթության նախարարության պատվերները


Մշակույթի նախարարությունը կատարել է Կրթության նախարարության պատվերները
Հունվար 14 13:03 2019

Շատ կարևոր է կապը հայրենիքի և սփյուռքի միջև  և  այս կապը պետք է ավելի իմաստավորել, ուժեղացնել, գործնական դարձնել, սակայն պետք է նշել, որ հիմնական աշխատանքները, կապը, որ պահվել է սփուռքի հետ, դեկորատիվ բնույթ է կրել:  Այս մասին ասաց «Կադանս» երաժշտության կենտրոնի հիմնադիր  և գործադիր տնօրեն  Նիկա  Բաբայանը:

«Ես գործնական մարդ եմ, միշտ ուզւոմ եմ արդյունք տեսնել,  բայց արդյունք չկա: Եթե սփյուռքի նախարարության գործառույթն անի մեկ այլ կառույց, օրինակ՝ ԱԳՆ-ն, ոչ մի բան չի փոխվի: Վերջին հաշվով, դա վերաբերում է  բոլոր նախարարություններին: Կարևորը ոչ թե նախարարությունների առկայությունն է, այլ կատարվող աշխատանքը: Հնարավոր է՝ միացյալ նախարարությունը շատ ավելի գործնական աշխատի, քան  առանձին վերցրած նախարարությունները: Պարտադիր չէ, որ այն կոչվի Մշակությի նախարարություն,միջազգային պրակտիկայում, քսանից ավելի երկրներում նախարարությունը  կոչվում է  Կրթության և մշակությի, որոշ երկրներում մշակույթ բառն  ընդհանրապես հանվեց»,-ասաց նա:

Բանախոսը նշեց, որ այս վիճակումմ, նախարարությունների կարիք չկա, քանի որ մարդիկ չեն աշխատում:

«Մշակությի նախարարությունը ութ ամսվա ընթացքում ցույց տվեց, որ իրենք միայն Կրթության նաարարության պատվերներն են կատարում: Կցորդի դեր ուներ, քանի որ Կրթության նախարարը  հստակ գաղափարներ ուներ, Մակունցն էլ հետևում էր այդ գաղափարներին և մենք տեսանք, թե դա ինչով ավարտվեց»,-ասաց Բաբայանը:

Գրականագետ Դավիթ Գասպարյանը հիասթափված է. ո՛չ նախկին, ո՛չ է ներկայիս նախարարը անտարբեր են եղել իր բարձրացրած հարցերի շուրջ: 

«Ապրիլ ամսից ամեն բան կատարվեց, հիմա ժամանակն է, որ արև բերեն ժողովրդի վրա»,-հույս հայտնեց գրականագետը: