Վեհափառ Հայրապետի գահակալության ընթացքում կառուցվել, նորոգվել և օծվել է շուրջ 300 եկեղեցի, 25 վանք անցել է Մայր Աթոռի տնօրինությանը


Վեհափառ Հայրապետի գահակալության ընթացքում կառուցվել, նորոգվել և օծվել է շուրջ 300 եկեղեցի, 25 վանք անցել է Մայր Աթոռի տնօրինությանը
Նոյեմբեր 4 14:53 2025

Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության 26-րդ տարեդարձն է։

Վեհափառ Հայրապետի գահակալության ընթացքում կառուցվել, նորոգվել և օծվել է շուրջ 300 եկեղեցի, 25 վանք անցել է Մայր Աթոռի տնօրինությանը:

26 տարի առաջ հայ եկեղեցին թևակոխել է նոր դարաշրջան՝ համակարգային բարեփոխումների, հոգևոր զարթոնքի, եկեղեցական ու հասարակական փոփոխությունների: Վերազարթոնք է ապրել Գևորգյան ճեմարանը, որն այսօր միակ կրթական հաստատությունն է, որ կարող է շնորհել աստվածաբանության թեկնածուի գիտական աստիճան:

25 տարում հազվագյուտ մասունքներով է հարստացել Մայր աթոռի սրբությունների գանձարանը: Հայրապետի միջնորդությամբ ու տնօրինությամբ Սուրբ Էջմիածին է բերվել համաքրիստոնեական սրբերի 32 մասանց պահարաններ՝ տարբեր սրբազան մասունքներով, որոնք հրաշագործ զորությամբ փարատում են հավատացյալների հոգեկան ու մարմնական հիվանդությունները: