Նոր մանրամասներ՝ Փարիզում տեղի ունեցած հզոր պայթյունից (տեսանյութ)


Նոր մանրամասներ՝ Փարիզում տեղի ունեցած հզոր պայթյունից (տեսանյութ)
Հունվար 12 15:35 2019

Այսօր Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով կա մեկ զոհ, 20 վիրավոր, հաղորդում է Euronews-ը:

Վիրավորներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է:

Տրեվիզ փողոցում գտնվող հացաբուլկեղենի խանութում տեղի ունեցած պայթյունի պատճառով, ինչպես նշում են ֆրանսիական լրատվամիջոցները, ողջ թաղամասը ծխով է պատվել: Վնասվել են խանութի շենքն ու մոտակայքում կայանված մեքենաները: Պայթյունից հետո հրդեհ է բռնկվել:

Նշվում է, որ պայթյունն այնքան հզոր է եղել, որ զգացվել է 100 մետր հեռավորության վրա:

 

Նոր մանրամասներ՝ Փարիզում տեղի ունեցած հզոր պայթյունից