ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու դեմ բողոքի ակցիան շարունակվում է: Ժամը 10:00-ից մի խումբ երիտասարդներ հավաքվել են Երևան-Էջմիածին ճանապարհին: Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են անհապաղ կալանավորել Մանվել Գրիգորյանին:
Ոստիկանությունը երիտասարդներին հորդորել է չփակել ճանապարհը,սակայն հավաքվածները չեն ենթարկվել ոստիկանների կոչին,որի հետևանքով իրավիճակն ավելի է լարվել և բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանության աշխատակիցների միջև,վերջիններս հարվածներ են հասցրել ցուցարարների մեքենաներին: