Օդի ջերմաստիճանը կնվազի 5-6 աստիճանով. սպասվում են տեղումներ


Օդի ջերմաստիճանը կնվազի 5-6 աստիճանով. սպասվում են տեղումներ
Հունվար 9 15:04 2019

Հանրապետության տարածքում` հունվարի 9-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում՝ ձյան, հովտային գոտում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով: Հունվարի 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից: 

Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, հունվարի 9-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 17-22 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հունվարի 9-10-ը կնվազի 5-6 աստիճանով:

Երևան քաղաքում՝ հունվարի 9-ի ցերեկը սպասվում են կարճատև տեղումներ, բարձրադիր գոտում՝ ձյան, ցածրադիր գոտում՝ թաց ձյան տեսքով: Հունվարի 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: