Անօրեն միջամտություն ու ոտնձգություն է․ ՊՆ-ն՝ զինակոչիկներ տեղափոխող ավոտբուսի միջադեպի մասին


Անօրեն միջամտություն ու ոտնձգություն է․ ՊՆ-ն՝ զինակոչիկներ տեղափոխող ավոտբուսի միջադեպի մասին
Հունվար 8 19:16 2019
Զինակոչիկներ տեղափոխող ավոտբուսի հետ կապված` հունվարի 8-ին արձանագրված միջադեպն անօրեն միջամտություն ու ոտնձգություն է:
 
Այս մասին նշվում է ՀՀ ՊՆ տարածած հաղորդագրության մեջ։
«Նշված միջադեպի առնչությամբ նյութեր են նախապատրաստվում և ձեռնարկվում են միջոցներ իրավախախտներին հայտնաբերելու և օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։

ՀՀ պաշտպանության նախարարությունը հետևողական է լինելու միջադեպի` բարոյականության հետ խնդիրներ ունեցող մասնակիցների ինքնությունը պարզելու և օրենքով սահմանված կարգով ու միջոցներով պատասխանատվության ենթարկելու հարցում»։