Կարագանդայի ծեծկռտուքի գործով հետախուզման մեջ գտնվողին հայտնաբերելու համար Հայաստան է ժամանել օպերատիվ խումբ


Կարագանդայի ծեծկռտուքի գործով հետախուզման մեջ գտնվողին հայտնաբերելու համար Հայաստան է ժամանել օպերատիվ խումբ
Հունվար 8 18:40 2019

Կարագանդա քաղաքում տեղի ունեցած սպանության մեջ կասկածվող և հետախուզման մեջ գտնվող անձին հայտնաբերելու համար Հայաստան է ժամանել օպերատիվ խումբ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։

«Իրականության չի համապատասխանում տարածված տեղեկատվություն, թե Հայաստան է ժամանալ քննչական խումբ»,– գրել է նա:

Հիշեցնենք, որ այս գործով հետախուզման մեջ է գտնվում Նարեկ Գուրուրյանը։