Հայկական ռեստորանների միությունը քննարկում է հանրային վայրերում ծխելն արգելելու մասին նախագիծը


Հայկական ռեստորանների միությունը քննարկում է հանրային վայրերում ծխելն արգելելու մասին նախագիծը
Հունվար 8 17:25 2019

Հայկական ռեստորանների միությունը որոշել է բողոքի ակցիա անցկանել՝ ընդդեմ սննդի ոլորտի հարկման նոր քաղաքականության։ Միության անդամները չէին նշել, թե հատկապես ո՞ր օրը կփակեն իրենց օբյեկտների դռները, սակայն վստահեցրել էին, որ հարկման համակարգի գործունեությամբ անխուսափելի է դառնում ժամանցի վայրերում գների թանկացումը։ Միության ֆեյսբուքյան էջում նոր հայտատարություն է տարածվել, որը վերաբերում է հանրային վայրերում ծխելն արգելելու մասին նոր նախագծին. «Այս պահին քննարկում ենք ՀՀ առողջապահության նախարարություն հանրային վայրերում ծխելու կանխարգելման մասին նոր օրենքի նախագիծը: Հավաքին մասնակցում են ՀՀ տարածքում գործող 20-ից ավել մասնագիտացված օբյեկտներ, ում այս օրենքը անմիջականորեն հարվածում է: Օրենքը մեր կարծիքով ունի բազում բացթողումներ, որը մենք պատրաստվում ենք քննարկել առողջապահության նախարար պաշտոնակատար Արսեն Թորոսյանի հետ»: