Ինչևէ, անձամբ ես կորցրեցի իմ վաղեմի ընկերոջը և շատ եմ ցավում դրա համար... Թաթա Սիմոնյան


Ինչևէ, անձամբ ես կորցրեցի իմ վաղեմի ընկերոջը և շատ եմ ցավում դրա համար... Թաթա Սիմոնյան
Հունվար 8 11:52 2019

Սրտի խորը կսկիծով և արցունքներս թաքցնելու անհաջող փորձեր անելով գրում եմ այս տողերը...

Արմենակ Մնջոյանը շատերի համար «Դրոյի գործով» մահվան, հետագայում ցմահ դատապարտվածներից մեկն էր, ում մասին հակասական են մեր քաղաքացիների կարծիքները, 
և դա բնական է ...

Ամիսներ առաջ ես հրապարակել էի մի լուսանկար, որում պատկերված էր այն երաժշտական խումբը, որտեղ ես արեցի իմ առաջին քայլերը որպես երգիչ: Նկարում կիթառը ձեռքին կանգնած է մի շիկահեր, կապուտաչյա երիտասարդ: Դա Արմենակ Մնջոյանն է, մեր խմբում բոլորի կողմից սիրված Մնջոն` հրաշալի երաժիշտ, նկարիչ, ինքնամոռաց հայրենասեր և մեր խմբի բոլոր անդամների նման խենթ ու խելառ ընկեր:

Մեր ճանապարհները բաժանվեցին, երբ մեր երկրում դժվարին ժամանակներ էին: Ես, երգով ու երաժշտությամբ տարված, գնացի շարունակելու իմ կարծիքով այն գործը, որը կարողանում էի անել, իսկ նա գնաց այն ճանապարհով, որն այդ պահին համարեց ճիշտ:

Քաղաքականութունը ինձ համար օտար և ոչ գրավիչ բնագավառ է, ուստի չեմ կարող կարծիք հայտնել Մնջոյի քաղաքական գործունեության մասին և, ինչպես շատերը, ես նույնպես չգիտեմ, թե ո՞նց նա հայտնվեց այնտեղ:

 

Ինչևէ, անձամբ ես կորցրեցի իմ վաղեմի ընկերոջը և շատ եմ ցավում դրա համար... 
Ցավակցում եմ նրա հարազատներին, բարեկամներին, ընկերներին: Մնջոն իմ հիշողություններում մշտապես կմնա որպես բարի, երբեք ձայնը չբարձրացնող, ներքին բարձր կուլտուրա ունեցող անձնավորություն: 
Ննջիր խաղաղությամբ իմ սիրելի ընկեր: