Շենկանի-Ռյա Թազա ավտոճանապարհին ձնաբուք է


Շենկանի-Ռյա Թազա ավտոճանապարհին ձնաբուք է
Հունվար 7 16:52 2019

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 7-ին ժամը 15:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

 

Վարդենյաց լեռնանցքը փակ է:

 

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

 

Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհին առկա է մերկասառույց:

 

Շենկանի-Ռյա Թազա ավտոճանապարհին՝ ձնաբուք:

 

Արագածոտնի մարզում, Լոռու մարզի Սպիտակ, Ստեփանավան, Տավուշի մարզի Դիլիջան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում, Շիրակի մարզի  Ամասիայի տարածաշրջանում ձյուն է տեղում:

 

Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

 

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար:

 

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կա 99 կուտակված ավտոմեքենա: