Ղազախստանում հայերի մասնակցությամբ ողբերգական ավարտով ծեծկռտուք է տեղի ունեցել (տեսանյութ)


Ղազախստանում հայերի մասնակցությամբ ողբերգական ավարտով ծեծկռտուք է տեղի ունեցել (տեսանյութ)
Հունվար 3 21:55 2019

Ղազախստանի Կարագանդա քաղաքի «Հին Հռոմ» ռեստորանի մոտ տեղի ունեցած դանակահարության գործով երեք մարդու են կալանավորել:


Ինչպես հաղորդում է NUR.KZ կայքը, դանակահարության հետևանքով մեկ մարդ մահացել է, ևս երեքը վիրավորվել են:


Կարագանդայի շրջանային դատարանի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Սոխակ Մալխասյանի, Թորգոմ Մալխասյանի և Կաիր Նադիրբեկովի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը:


«Նրանց կալանավորել են 2 ամսով: Բացի այդ, կասկածյալ Նարեկ Գուրուրյանի նկատմամբ, որը թաքնվել է իրավապահ մարմիններից և հետախուզման մեջ է գտնվում, նույնպես որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը»,- ասվում է դատարանի մամուլի հաղորդագրության մեջ:


Նշվում է, որ երեք կասկածյալներին այսօր տեղափոխել են քննչական մեկուսարան:


Ոչ սթափ վիճակում գտնվող տղամարդկանց խումբն Ամանորի գիշերը ծեծկռտուք է սարքել ռեստորանի մոտ, ինչի հետևանքով մեկ զոհ է գրանցվել:


Մեկ այլ աղբյուրի հաղորդմամբ՝ կռիվը ծագել է երկու խմբի միջև և ազգամիջյան բախման բնույթ չի կրել: