Պուտինը հոկեյ խաղաց Կարմիր հրապարակում (տեսանյութ)


Պուտինը հոկեյ խաղաց Կարմիր հրապարակում (տեսանյութ)
Դեկտեմբեր 30 13:09 2018

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցեց Գիշերային հոկեյի լիգայի ընկերական հանդիպմանը: Այս անգամ պայքարը սկսեց Կարմիր հրապարակի ГУМ-սահադաշտում: Տեղեկացվում է, որ պետության ղեկավարն արդեն իր առաջին գոլը վաստակել է: Այս մասին գրում է life.ru-ն

Թիմերը ավանդական են՝ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, հայտնի հոկեյի վետերաններ Ալեքսեյ Կասատոնովը, Պավել Բյուրոն և Վյաչեսլավ Ֆետիսովը:

 

 

Գիշերային հոկեյի լիգան Ռուսաստանի առաջատար սիրողական սպորտային կազմակերպությունն է, որը երկրում և աշխարհում նմանը չունի: Այն հիմնադրվել է 2011 թվականի դեկտեմբերի 15-ին՝ Վլադիմիր Պուտինի անձնական նախաձեռնությամբ և ազգային հոկեյի հայտնի վետերանների կողմից: