Դեվիդ Բեքհեմը` 2018 թվականին տգեղ վարքով աչքի ընկած աստղերի ցուցակում


Դեվիդ Բեքհեմը` 2018 թվականին տգեղ վարքով աչքի ընկած աստղերի ցուցակում
Դեկտեմբեր 30 19:04 2018

Արարողակարգի գիտակ Վիլյամ Հանսոնը երրորդ տարին է՝ կազմում է վատ վարքով, անճաշակությամբ, արարողակարգին հակասող պահվածքով աչքի ընկած աստղերի ցուցակը, որում այս տարի կարելի է հանդիպել Էմմա Թոմփսոնի, Աննա Վինտուրի, Ջենիֆեր Լոուրենսի, Նաոմի Քեմփբելի , Դեվիդ Բեքհեմի անունները:

 

Հանսոնը ցուցակում Բեքհեմին ներառել է այն պատճառով, որ ֆուտբոլիստը արքայազն Հարրիի ու Մեգան Մարքլի հարսանեկան արարողությանը մաստակ է ծամել: Իսկ Նաոմի Քեմբելն ուշացել է GQ մրցանակաբաշխության արարողությունից: Բեմում մոդելին երկար են սպասել, վերջապես նա հայտնվել ու ստացել է իր մրցանակը:

Էմմա Թոմփսոնը Բրիտանական կայսրության շքանշանով պարգևատրվելիս սպորտային կոշիկներով է եղել, իսկ Ջենիֆեր Լոուրենսը արժանապատվորեն չի ընդունել այն հաճոյախոսությունները, որոնք նրան արվել են BAFTA մրցանակաբաշխության ժամանակ: