Հավով և արքայախնձորով Ամանորյա աղցան


Հավով և արքայախնձորով Ամանորյա աղցան
Դեկտեմբեր 29 11:38 2018

Թեմատիկ ուտեստների սիրահարների համար ներկայացնում ենք այս աղցանը, որը յուրովի կզարդարի Ձեր Ամանորյա սեղանը։

 

Բաղադրատոմս

 

350գ. հավի միս

200գ. պահածոյացված արքայախնձոր

100գ. պահածոյացված եգիպտացորեն

100գ. պանիր

1 պճեղ սխտոր

20գ. կանաչի

 

Պատրաստման եղանակ

 

 

 

 

Խաշած հավի միսը մանրացնել, ավելացնել կտրատած արքայախնձորն ու եգիպտացորենը։Մանրացնել սխտորը և կանաչին,համեմել մայոնեզով,լավ խառնել։

 

Աղցանը դնել տարայի վրա օվալ ձևով և վրայից մայոնեզ քսել։

 

Պանիր քերել և ծածկել պանրով աղցանը։

 

Երշիկներով կամ զեյթուններով զարդարել աղցանն այնպես,որ ստացվի խոզուկ։