Բեռնափոխադրողների բողոքի ակցիան կառավարության դիմաց. «բեռնատարներով կփակենք ճանապարհները» (տեսանյութ)


Բեռնափոխադրողների բողոքի ակցիան կառավարության դիմաց. «բեռնատարներով կփակենք ճանապարհները» (տեսանյութ)
Դեկտեմբեր 27 12:30 2018

Բեռնափոխադրող ընկերությունները բողոքի ակցիա են իրականացնում կառավարության դիմաց. Նրանք բողոքում են հունվարի 1-ից հարկային փոփոխություններից: Նրանք նշեցին, որ այժմ փաստաթղթավորումների ավելի մեծ ծավալ պետք է ներկայացնեն, որը իրենք չենկարող իրականացնել, նաեւ հարկերն են ավելացել:

Ցուցարարները հայտարարեցին, որ եթե իրենց խնդրին լուծում չտրվի, կարող են դիմել այլ ակցիաների, այդ թվում իրենց բեռնատարներով կփակեն ճանապարհներն ու կաթվածահար կանեն երթեւեկությունը:

Ակցիա իրականացնողների հետ քիչ առաջ հանդիպման իջավ տրանսպորտի, կապի եւ ՏՏ նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը։

Բեռնափոխադրող ընկերությունների ներկայացուցիչներին Արշակյանն առաջարկեց հանդիպել հունվարին եւ քննարկել խնդիրը։ Ցուցարարները նախ ասացին, որ իրենք արդեն իսկ մեկ տարի կորցրել են՝ պատասխանի սպասելով, ապա համաձայնվեցին նախարարի պաշտոնակատարի առաջարկին։