Ավտո-տոնածառ․ վանաձորցի վարորդները մեքենաներով տոնածառ են պատկերել


Ավտո-տոնածառ․ վանաձորցի վարորդները մեքենաներով տոնածառ են պատկերել
Դեկտեմբեր 27 01:00 2018

«Վանաձորի վարորդների ակումբը» հիմնադրման 1 տարին նշել է յուրահատուկ ձեւով․ ակումբի ավելի քան 60 վարորդներ դեկտեմբերի 26-ին Վանաձորի Հայք հրապարակում մեքենաներով տոնածառ են պատկերել: Այնուհետեւ տոնածառ կազմած մեքենաների միջեւ ակումբի անդամները մի քանի ժամ ցուցադրել են վարորդական հմտություններ։ Տոնական օրը եզրափակվել է հրավառությամբ: