Սայաթ–Նովան` Լոնդոնում. եգիպտացի երգիչը հայերեն կատարել է «Նազանի» երգը (տեսանյութ)


Սայաթ–Նովան` Լոնդոնում. եգիպտացի երգիչը հայերեն կատարել է «Նազանի» երգը (տեսանյութ)
Դեկտեմբեր 24 18:27 2018
Սայաթ-Նովայի ստեղծագործություններից մեկը հնչել է Լոնդոնի հայտնի Թրաֆալգարի հրապարակում։ 

Արաբ հայտնի երգիչ Համզա Նամիրան հայերեն կատարել է Սայաթ-Նովայի «Նազանի» երգը։ 

Al-ArabyTV հեռուստաալիք Facebook-ի էջում հրապարակված տեսանյութը վերնագրվել է «Հայկական ֆոլկլորի կախարդանքը Համզայի հետ»:

Համզա Նամիրան եգիպտացի երգիչ և երաժիշտ է և մեծ ժողովրդականություն է վայելում Մերձավոր Արևելքում: Նրա ֆեյսբուքյան էջին հետևում է ավելի քան 5.7 մլն օգտատեր: -0-