Հնդկաստանում աղջիկը իր մահվան արարողությունից 4 օր անց վերադարձել է տուն


Հնդկաստանում աղջիկը իր մահվան արարողությունից 4 օր անց վերադարձել է տուն
Դեկտեմբեր 24 17:10 2018

Հնդկաստանի Փունջաբ նահանգի Պատիալա քաղաքում բնակվող 26-ամյա Նաինան տնից դուրս էր եկել դեկտեմբերի 8-ին և չէր վերադարձել:

Նրա անհետանալուց 3 օր անց նույն քաղաքում երիտասարդ կնոջ այլանդակված մարմին են հայտնաբերել: Ինչպես հաղորդում է Daily Mail-ը:

 

Ոստիկանությունը կարծել է, որ Նաինան սպանվել է այն մարդու կողմից, ում հետ փախել էր: Նրա մարմինը գտել էին դաշտում: Դիահերձումը հաստատել է, որ կնոջը խեղդամահ են արել:

Նաինայի ընտանիքը նույնպես հաստատել է, որ դա իրենց դստեր մարմինն է, այնուհետև կատարվել է դիակիզման արարողությունը: Դրանից 4 օր անց աղջիկը ողջ և առողջ տուն է վերադարձել այն մարդու ուղեկցությամբ, որի հետ մեկնել էր:

Ոստիկանությունը հայտնել է, որ հետաքննություն է սկսում՝ պարզելու համար, թե ով է եղել մահացած կինը, որի մարմինն այրել են:

Blognews.am