26-ամյա Տրևիս Սքոթի ու 21-ամյա Քայլի Ջենների երկրպագուները սպասում են, թե երբ է զույգը, որն ունի արդեն 10 ամսական դուստր, հայտարարելու նշանադրության մասին։ Ամուսնանալու մասին խոսակցությունները վաղուց են պտտվում, իսկ նրանք պաշտոնական հայտարարություն անել չեն շտապում։
Տրևիսն ու Քայլին միասին են արդեն 2 տարի ու խաղաղ ընտանիքի տպավորություն են թողնում, հաճախ միմյանց անվանում են կին ու ամուսին։
Տրևիսը հարցազրույցում խոստովանել է, որ հասկացել է՝ հանդիպել է այն միակին, ում կողքին ցանկանում է լինել։
«Մենք շուտով կամուսնանաք։ Ինձ հարկավոր է ուժ հավաքել ու առաջարկություն անել»,-ասել է Տրևիսը։
Տրևիսը նաև նշել է, որ Քայլին բոլոր ժամանակների ամենահիանալի մայրն է իր դստեր համար։










