Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում՝ Ազնավուրի հրապարակում, տեղի է ունենում բողոքի ցույց՝ «Ազատություն Քոչարյանին» խորագրով։
Այն կազմակերպել է «Ռոբերտ Քոչարյանի աջակիցների միությունը»
«Դիմում ենք, որ անհապաղ ազատ արձակեն Ռոբերտ Քոչարյանին, եթե հարկ լինի, մենք այստեղից կարող ենք ոտքով հասնել Երևան և ստիպել, որ ազատեն մեր նախագահին»,- այս մասին հայտարարեցին հավաքվածները և սկսեցին վանկարկել․ «Ազատություն, ազատություն մեր ղեկավարին»։