Ամանորին ընդառաջ Ոստիկանությունը 100-ամյա տիկնոջը նոր անձնագիր է հանձնել (տեսանյութ)


Ամանորին ընդառաջ Ոստիկանությունը 100-ամյա տիկնոջը նոր անձնագիր է հանձնել (տեսանյութ)
Դեկտեմբեր 21 20:31 2018

ՀՀ քաղաքացու անձնագիր է հանձնել Արարատի մարզի Հայանիստ գյուղի բնակիչ, 100-ամյա Մարուսյա Հայրապետովային։

Անձնագրայինի աշխատակիցները ողջունելով տատիկին հայտնել են այցի նպատակը։ Նա իր ձեռքով ստորագրել է անհրաժեշտ փաստաթղթերը։ Բաժանմունքի պետը Մարուսյա տատիկին հանձնել է անձնագիրն ու առողջություն մաղթել։

Ջերմ զրույցի ընթացքում մեկ դար ապրած տատիկը պատմել է, որ ծնվել է Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում, 3 երեխա է ունեցել, աշխատել, չարչարվել, ինչպես ինքն է ասում՝ շրջել բոլոր Մոսկվաներով։ 
Ոստիկանությունը շնորհավորում է 100-ամյա Մարուսյա Հայրապետովային նոր անձնագիր ստանալու և Ամանորի ու Սուրբ Ծնունդի առթիվ՝ մաղթելով առողջություն և էլի նոր տարիներ: