Հանրապետության հրապարակում մեկնարկել է ամանորյա համերգ-ներկայացում, որի ընթացքում հանդիսավոր կերպով կվառվեն գլխավոր ու նոր տոնածառի լույսերը:
Ինչպես ամեն տարի, այս անգամ ևս տոնածառի լույսերը հանդիսավոր կերպով կվառի քաղաքապետը: Երևանի քաղաքապետարանից ավելի վաղ հայտնել էին, որ հարակից որոշ փողոցների երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի:
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանը երկրի գլխավոր տոնածառը տեղադրելու վրա ծախսել է 70 միլիոն դրամ։ 35 մետր բարձրությամբ գլխավոր տոնածառի արժեքի մեջ, որը արհեստական է և ռուսական արտադրության, մտնում են դրա տեղափոխումը, մոնտաժը, 1500 խաղալիք և ավելի քան 200 կմ լուսադիոդային լույսեր։