ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ դեկտեմբերի 20-ին, նիստ է անցկացնում: Նիստի օրակարգում ընդգրկված է 45 հարց, որից 35-ը՝ չզեկուցվող, 4-ը՝ գաղտնի:
Օրակարգում է մասնավորապես, Հայաստանի Հանրապետության պետական մրցանակներ հիմնելու, շնորհելու, հանձնելու և Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների հանձնաժողովների գործունեության կարգը, մրցանակների դափնեկիրների կրծքանշանների նկարագրությունները, ձևերը և դափնեկիրների վկայագրերի ձևերը հաստատելու մասին, Թարգմանչի որակավորման կարգը սահմանելու մասին, Մշակույթի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող Րաֆֆի Գալստյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու մասին, Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող Անդրե Զոհրաբյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու մասին եւ այլ հարցեր: