Դրամի արժեզրկում Հայաստանում չի սպասվում: Այսօր լրագրողների ասաց ԿԲ խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանը՝ հերքելով լուրերը, թե Ամանորից հետո դրամն արժեզրկվելու է:
«Դրամի արժեզրկման մասին լուրերի հիմքում հիմնավոր վերլուծություն չկա: Դրանք ապատեղեկատվություն են: Մեզ ոչ դեֆոլտ, ոչ էլ արժեզրկում չի սպասվում։ Արժութային շուկաները հանգիստ են, խուճապային տրամադրություն չի նկատվում»,- շարունակեց նա:
Կենտրոնական բանկի Ֆինանսական համակարգի կայունության և զարգացմանվարչության պետ Անդրանիկ Գրիգորյան նշեեց, որ Հայաստանում ֆինանսական համակարգը շարունակում է մնալ կայուն, շարունակում է կայուն կերպով սպասարկել տնտեսության գրեթե բոլոր հատվածներին՝ առանց որևէ ռիսկեր առաջացնելու։