Աժ անած քաղաքական ուժերի մոտ հստակ գաղափարախոսությունն ու ազգային դիմագիծը բացակայում է: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ անդամ Արթուր Ղազարյանը:
«Մենք ազգային հարթակներում մտահոգություններ ունեցանք, տագնապներ տեսանք, որոնց մասին բարձրաձայնեցինք: Այն անցած ուղին, այն քայլերը, որ այս ընթացքում տեղի են ունեցել նրանց կողմից,մեզ համար անհանգստության առիթ են տվել»,-ասաց նա:
ՀՅԴ-ի ներկայացուցիչը հաջողություն մաղթեց այն քաղաքական ուժերին, ովքեր խորհրդարանում են, և մաղթեց, որպեսզի իսկապես կարողանան կերտել այն հայրենիքը, որի մասին երազում է հայ ժողովուրդը:
Արթուր Ղազարյանը նաև նշեց, որ այս ընտրությունները ժողովրդավարական համարել չի կարելի.
«Աննախադե էր, երբ ընտրակաշառք չկար, սակայն կասակծելի է դեռ վարչական ռեսուրսն աշխատե"լ է թե ոչ, սրա համար դեռ ժամանակ է պետք: Աննախադեպ ժողովրդավարական չենք կարող համարել, քանի որ եղան քայլեր, այդ թվում սև փիառ, միմյանց սևացնել և այլն»,-ասաց նա
ՀՅԴ ներկայացուցիչն ասաց նար որ չեն պատրաստվում ձեռքերը ծալած նստել:
«Մենք կլինենք արտախորհրդարանական ուժ, մեր դերը կունենանք թե Հայաստանի, թե Արցախի և թե սփյուռքի հասարակական, քաաքական սոցիալական, կրթական կյանքում: Մենք մեր պայքարը կշարունակենք, որպես արտախորհրդարանական ուժ: