Ինչո՞ւ Աժ ընտրություններին ընտրողների մասնակցության թիվը նվազեց. (տեսանյութ)


Ինչո՞ւ Աժ ընտրություններին ընտրողների մասնակցության  թիվը նվազեց. (տեսանյութ)
Դեկտեմբեր 11 14:20 2018

 

Ակնհայտ է, որ ունեցել ենք լավագույն ընտրությունները ՀՀ-ում: Դիտորդների գնահատականը աննախադեպ է եղել  այս ընտրությունների վերաբերյալ:Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Իմ քայլը» դաշինիքի անդամ Համազասպ Դանիելյանը:

Իշխանությունը ստացել է շատ ավելի  մեծ թվով վստահության քվե, քան  նախորդ  իշխանությունները, որոնք օգտագործել են տարբեր լծակներ, իրենց ձայների թիվը մեծացնելու համար. կաշառք,գազելներ, և այլն:

«Դեռ աշխատանք կա անելու մեր քաղաքացիների ներգրավվածությունը մեծացնելու համար:

Շատ ավելի էական է ունենալ իրական պատկեր,թեկուզ գրանցված այսպիսի ցուցանիշով, քան լինի ուռճացված ու պարտադրված»,-ասաց նա:

Մանրամասները ՝ տեսանյութում: