Մեր առաքելությունը Աժ-ում լինելու է ընդդիմություն լինելը: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Անի Սամսոնյանը:
Նա նշեց, որ այս ընտրությունները այն ընտրություններն են, որի մասին մենք երազել ենք և շատ գովելի է ունենալ ազատ և արդար ընտրությունների արդյունքում ընտրված խորհրդարան:
Նրա խոսքով՝ ընտրախախտումները, որոնք արձանագրվել են, դրան, հավանաբար, կատարվել են իներցիայով, չիրազեկվածության պատճառով:
Անդրադառնալով քաղաքացիների այն մտահոգությանը՝ որ «Լուսավոր Հայաստան»-ը եղել է ՔՊ-ի գործընկերը, և չի կարող լիարժեք ընդդիմություն լինել, Անի սամսոնյանը պատասխանեց.
«Շատերը մտահոգվում են, որ մենք եղել են «Իմ Քայլ»-ի նախկին գործընկերը և ունենք որոշակի կաշկանդվածություն, սակայն պիտի ասեմ, որ մենք որևէ կաշկանդվածություն չունեք այս առումով: Ինչպես մենք քննադատել ենք ԵԼՔ դաշինքի շրջանակում, այնպես էլ քննադատելու ենք հրապարակավ: Երևանու ավագանու աշխատանքների ժամանակ, այնտեղ, որտեղ քննադատություն է պետք մենք դա անում ենք առանց կաշկանդվածության»:
Սամսոնյանը նաև նշեց, որ չեն ունենալու որպես ընդդիմություն այն հռետորաբանությունը, որը ունեին նախկինում, որովհետև իշխանությոնը կոռումպացված չէ, գող չէ թալանչի չէ, բայց մյուս կողմից էլ ցանկացած ժողովրդավարաիան երկրում անհրաժեշտ է ըննդիմություն, որտեղ որևէ իշխանություն զերծ չի կարող մնալ սխալներից և բաղթողումներից և այդ սխալները մատնանշողը լինելու է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը:
Անդրադառնալով ընտրություններին մարդկանց մասնակցության թվի նվազեցմանը՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչը պատասխանեց.
«Ունենք քաղաքացիներ, ովքեր ընտրությունը դիտարկում են որպես նյութական շահ: Մենք պետք է դա առանց ամաչելու ընդունենք ու խոսենք այդ մասին: Այդպես են նրանց սովորեցրել: Մենք պետք է աշխատենք այդ քաղաքցիների հետ, բարձրացնենք նրանց քաղաքական ու ըտրական գիտակցությունը: Այս խնդիրն ունի նաև տեխնիկական կողմ:Կարծում եմ ՝ցուցակներում պետք է ճշտումներ անել և ես մեծապես հույս ունեմ, որ հինգ տարի անց այս թեմաներով խոսելու առիթ այլևս չի լինի»: