ՀՅԴ-ին այս անգամ բախտ չվիճակվեց լինել իշխանությունների կցորդը. Թ. Վարդանյան (տեսանյութ)


ՀՅԴ-ին այս անգամ բախտ չվիճակվեց լինել իշխանությունների կցորդը. Թ. Վարդանյան (տեսանյութ)
Դեկտեմբեր 11 13:03 2018

ՀՅԴ-ն միշտ եղել է իշխանությունների կցորդը, բայց այս անգամ նրանց բախտ չվիճակվեց: Այս մասին դեկտեմբերի 11-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Մենք» կուսակցությունների դաշինքի անդամ Թեհմինա Վարդանյանը:

Ի պատասխան նրա՝ ՀՅԴ անդամ Արթուր Ղազարյանն ասաց, որ իրենք երբեք կցորդի դերում չեն եղել, և Աժ-ում ներկայացրել են ազգային շահը:

Անդրադառնալով ընտրությունների արդյունքներին՝ Թեհմինա Վարդանյանը նախ շնորհավորեց, բոլորին  վերջին քսան տարվա ընթացքում առաջին անգամ  ազատ և արդար ընտրություններ ունենալու առիթով:

«Ինձ համար ամբողջովին սպասելի էր  «Իմ քայլը»-ի հավաքած ձայների թիվը: Ես այդ մասով որևէ բան չեմ կարող ասել: Որոշ քաղաքակն ուժերի հավաքած ձայներից  տարօրինակորեն զարմացած եմ: Ինձ համար  տարօրինակ Է ՀՅԴ-ի  և ՀՀԿ-ի հավաքած ձայները: Իհարկե, սպասելի էր, որ դեռևս կլինեն մարդիկ, ովքեր կքվեարկեն ՀՀԿ-ի օգտին: Դա իհարկե, հասկանալի է, քանի որ նրանք հիմքը դրել էին ռեյտինգային ընտրակարգի վրա, ոչ թե կուսակցության»,-ասաց Թեհմինա Վարդանյանը:

ArmDay.am-ի այն հարցին, թե  ինչով է պայմանավորված ընտրությանը մասնակցած քաղաքացիների թվի նվազումը, Թեհմինա Վարդանյանը պատասխանեց.

«Երբ ԵԼՔ դաշինքը ձևավորեց ավագանու խմբակցություն, ավագանու ընտրությունների արդյունքում մեր բերած մշակույթի շնորհիվ Երևանում հասարակության բազմաթիվ  անդամներ դարձան քաղաքացի: Երևանի  ՏԻՄ ընտրություններին նախորդ տարի մասնակցել էր շուրջ 41%, այս տարի ՝ 43%: Այսինքն, ըստ էության, մասնակիցների թիվը մեծացել է: ՀՀ համապետական ընտրություններին, այո, մասնակիցների թիվը քիչ է եղել, բայց,պետք է նշել, որ մարդիկ ընտրություններին չեն գնացել ստիպողաբար կամ, գումարի համար: Հնարավոր է, որ եղանակային խնդիրները ևս նպաստել են թվի նվազեցմանը, քանի որ բոլորս գիտենք, որ մենք ալարկոտ ենք»: