Եթե Ռոբերտ Քոչարյանը արդար է, կարդարացվի, եթե մեղավոր է, կպատժվի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։
«Գործը իրավական դաշտում է, և իրավապահները համապատասխան գնահատական կտա։ Շտապել ու եզրակացություններ անել պետք չէ։ Ամեն ինչ պարզ կդառնա ժամանակի ընթացքում»,- ասաց Ծառուկյանը։
Հիշեցնենք, որ ԲՀԿ առաջնորն արդեն կատարել է իր քաղաքացիական պարտքը։