Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում տեղադրել է տեսանյութ վթարված ԶՈՒ ՍՈՒ 25 ինքնաթիռի զոհված օդաչուների կատարած ուսումնական թռիչքի ու կրակային վարժությունների դրվագներով:
«Տղերքը ուղիղ մեկ օր առաջ ուսումնական թռիչք ու կրակային վարժություն են կատարել։ Կատարել են շատ բարձր մակարդակով ու գերազանց գնահատականով։
Սրանք մեկ օր առաջվա իրական կադրերն են։
Փառք Հայոց բանակին, փառք ՀՀ ՌՕՈւ-երին»,-գրել է Արծրուն Հովհաննիսյանը։