ՀՀԿ–ի ընտրական ցուցակի երկրորդ տեղը զբաղեցնող, ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը այսօր հրավիրվել է ոստիկանություն։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։
Նրանց փոխանցմամբ՝ Հովհաննիսյանը հրավիրվել է ոստիկանություն բացատրություն տալու. «Հովհաննիսյանն ավելի վաղ դիմել էր ոստիկանություն՝ նշելով, որ իրեն համացանցով սպառնալիքներ են հասցրել, այդ իսկ պատճառով այսօր հրավիրվել է ոստիկանություն՝ բացատրություն ներկայացնելու»,-ասացին ոստիկանությունից:
Հիշեցենք, որ դեռ հոկտեմբերին Արփինե Հովհաննիսյանը դիմել էր ոստիկանություն իրեն ուղղված սպառնալիքների համար՝ միաժամանակ հայտնելով, որ հետեւողական է լինելու նման դրսեւորումներին։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում