«Ինչքան ստոր ու էժան եք». Պատռել են Էդուարդ Շարմազանովի քարոզչական պաստառը


«Ինչքան ստոր ու էժան եք». Պատռել են Էդուարդ Շարմազանովի քարոզչական պաստառը
Դեկտեմբեր 5 15:41 2018

ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ փոխխոսնակ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել, որտեղ երեւում է, որ պատգամավորի թեկնածու, ՀՀԿ ցուցակի 6-րդ համար Էդուարդ Շարմազանովի քարոզչական պաստառը պատռված է: Այն տեղադրված էր Արագածոտնից Լոռու մարզ տանող ավտոճանապարհին:

«Էս չե՞ք։

Ինչքա՞ն եք վախեցած։

Ինչքա՜ն ստոր ու էժան եք։

Ինչքա՜ն անմակարդակ ու ճղճիմ»,-գրել է Արմեն Աշոտյանը։