Ամերիկացի Հեկտոր Էրնանդեսը 5 տարի առաջ սկսել է գիրանալ։ Նրա որովայնը օրեցօր մեծացել է, եւ ոչ մարմնամարզությունը, ոչ շտկված սննդակարգը չեն օգնել։ Սակայն բժշկի նա դիմել է միայն 5 տարի անց։ Երբ բժիշկները ստուգումներ են իրականացրել, պարզել են, որ տղամարդու որովայնում չարորակ ուռուցք կա։
Հարավային Կալիֆորնիայի համալսարանի մասնագետ Ուիլիամ Ցենգը նշել է, որ այս տիպի լիպոսարկոմաները կազմնած են են ճարպային և շարակցական հյուսվածքներից։ Դրանք չափերով մեծանում են, կարող են կիլոգրամներ կշռել։ Էրնանդեսի պարագայում ուռուցքը կշռել է 35 կիլոգրամ։ Այն հեռացնելու համար 6 ժամ տեւողությամբ վիրահատություն է իրականացվել։
Վիրահատությունից հետո տղամարդը 45 կգ-ով նիհարել է։
Այժմ նա իրեն լավ է զգում, սակայն պարբերաբար հետազոտություն պետք է անցնի՝ նմանատիպ ուռուցքները հիմնականում կրկնվելու հատկություն ունեն։
Աղբյուր՝ Բուժ ինֆո