Նախագաh Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել զոհված օդաչուների ընտանիքներին


Նախագաh Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել զոհված օդաչուների ընտանիքներին
Դեկտեմբեր 4 22:27 2018

Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել այսօր՝ դեկտեմբերի 4–ին, ռազմական ինքնաթիռի վթարի հետևանքով զոհված օդաչուների ընտանիքներին։

«Սրտի խոր ցավով տեղեկացա ՀՀ զինուժի ռազմական ինքնաթիռի վթարի հետևանքով օդաչուներ փոխգնդապետ Արմեն Բաբայանի և մայոր Մովսես Մանուկյանի զոհվելու մասին։

Կորուստը չափազանց մեծ է մեր երկրի ու մեր ողջ ժողովրդի համար։ Այս ծանր պահին անկեղծորեն ցավակցում եմ մեր խիզախ զինվորականների ընտանիքներին, հարազատներին, ընկերներին ու ծառայակիցներին և կիսում նրանց վիշտը»,– ասվում է նախագահի ուղերձում։