ՀՀ ՔԿ նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը ասաց,որ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու ՀՀ զինված ուժերի ՍՈւ-25 մարտական ինքնաթիռի վթարի պատճառները:
Նրա խոսքով՝ դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Արտակ Կրկրաշարյանի գլխավորությամբ։
Ավելի վաղ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրել էր, որ ՀՀ ԶՈՒ ՍՈւ-25 մարտական ինքնաթիռը գտել են Մարալիկի տարածաշրջանում։