Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհին մառախուղ է


Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհին մառախուղ է
Դեկտեմբեր 4 11:33 2018

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ ժամը 9:30-ի դրությամբ, Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50 մետր:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների վիճակի վերաբերյալ ամբողջական և օպերատիվ տեղեկատվություն քաղաքացիները կարող են ստանալ ինչպես նախարարության պաշտոնական կայքից (www.mtcit.am, ինչպես նաև
www.ard.am), այնպես էլ նախարարությունում շուրջօրյա գործող (010) 56-25-33 տեղեկատու հեռախոսահամարով: