Փրկարարները մարել են Ահնիձորում բռնկված հրդեհը


Փրկարարները մարել են Ահնիձորում բռնկված հրդեհը
Դեկտեմբեր 3 23:00 2018

Դեկտեմբերի 3-ին, ժամը 13:42-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ահնիձոր գյուղի վերին հատվածում այրվում է կուտակած անասնակեր:

Ինչպես տեղեկացրին ԱԻՆ լրատվական ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ գիշերը Ահնիձոր գյուղին հարակից «Ժանդառլու» կոչվող հանդամասում գտնվող անասնագոմում հրդեհ է բռնկվել, որը շարունակում է ծխալ:

Հրդեհը մարվել է ժամը 18:10-ին:

Այրվել են անասնագոմը՝ ամբողջությամբ, ներսում կուտակած անասնակեր (մոտ 30տ), սատկել են 10 խոշոր եղջերավոր անասուն և 1 ավանակ:

Փրկարարներն իրականացրել են քանդման և հովացման աշխատանքներ: