Ընտրեք ԲՀԿ -ին, որպեսզի ձեր երեխաները վաղը չլքեն իրենց հայրենիքը. (տեսանյութ, լուսանկարներ)


Ընտրեք ԲՀԿ -ին, որպեսզի ձեր երեխաները վաղը չլքեն իրենց  հայրենիքը. (տեսանյութ, լուսանկարներ)
Նոյեմբեր 29 16:43 2018

ԱԺ  արտահերթ ընտրությունների  նախընտրական քարոզարշավի 4-րդ օրը ԲՀԿ ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածու Նաիրա Զոհրաբյանը հանդիպեց սիսիանցիներին։

«Գործազրկության, աշխատատեղերի, արտագաղթը կանխելու համար մեկ լուծում կա, դա ներդրումներն են, որոնք կարող է անել և անում է միայն Գագիկ Ծառուկյանն այսօր` թե’ իր սեփական ներդրումները, թե’ բերելով օտարերկրյա ներդրումներ: Եվ այո, պարոն Ծառուկյանը պատրաստ է նաև այս տարածաշրջանում անել լրջագույն ներդրումներ, որը կլուծի ամենակարևոր` աշխատատեղերի խնդիրը, որպեսզի  մեր երեխաները չհեռանան հայրենիքից:Յուրաքանչյուր համայնք ունի իր սպեցիֆիկ պրոբլեմը և խնդիրները: Բավականին հետաքրքիր և ակտիվ քննարկումների ընթացքում փորձում ենք գույքագրել բոլոր խնդիրները, բոլոր հարցերը, որոնք հստակ ժամանակացույցով սկսելու ենք լուծել»,-ասաց նա։

 

Մանրամասները՝ տեսանյութում։