Գագիկ Ծառուկյանը Սյունիքում է. (տեսանյութ և լուսանկարներ)


Գագիկ Ծառուկյանը Սյունիքում է. (տեսանյութ և լուսանկարներ)
Նոյեմբեր 29 15:30 2018

Սիսիանի «Որոտան» կինոյի տան տարածքում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդիպեց սիսիանցիների հետ։ ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի  շրջանակներում Ծառուկյանը ներկայացրեց ԲՀԿ նախընտրական ծրագիրը և շեշտեց, որ իրենք հավատարիմ են իրենց սկզբունքին և ամեն բան անում են հանուն ժողովրդի բարօրության։

«Ամեն բան պետք է որոշի ժողովուրդը, իսկ մենք պետք է պահենք ու պահպանենք նրանց ժպիտները»,- ասաց Ծառուկյանը։

 

Նշենք, որ ԲՀԿ ցուցակը գլխավորում է կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: ԲՀԿ ցուցակում ընդգրկված է 169 թեկնածու: Առաջին եռյակում են Գագիկ Ծառուկյանը, Միքայել Մելքումյանը, Արթուր Գրիգորյանը: Նրանց հաջորդում են Նաիրա Զոհրաբյանն ու Տիգրան Ուրիխանյանը: