Տավուշի մարզի Իջևան քաղաքի այսօր բազմամարդ էր։ ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդիպեց տեղի բնակչությանը։
Ծառուկյանը հանդիպման ժամանակ մարդկանց հնարավորություն տվեց մոտենալ ու իրենց խնդիրների մասին խոսել։
Իջևանցիները ԲՀԿ առաջնորդից աջակցություն խնդրեցին և նամակներ փոխանցեցին։
Գագիկ Ծառուկյանը լսեց բոլորին, սակայն խոստացավ օգնել ընտրություններից հետո, որպեսզի իր բարի քայլը որպես ընտրակաշառք չդիտարկվի։