Գագիկ Ծառուկյանին դիմավորեցին ծափերով (տեսանյութ)


Գագիկ Ծառուկյանին դիմավորեցին ծափերով (տեսանյութ)
Նոյեմբեր 27 18:08 2018

Աժ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի երկրորդ օրը Աբովյանում ոգևորությամբ ու ծափերով ընդունեցին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին:

Գագիկ Ծառուկյանն իր ելույթում նշեց, որ ժողովրուրդն իր համար միշտ մնում է կարևոր դերում և որ ամեն բան արվում է հենց ժողովրդի համար, որպեսզի կարողանան, նրանց մատից փուշ հանել:

Գագիկ Ծառուկյանը շեշտեց, որ իրենք հավատարիմ են իրենց սկզբունքին և կանեն այնպես, ինչպես ժովովուրդը կցանկանա:

«Մարդկանց հոգսերը պետք է թեթևացնել, պամաններ ստեղծել, որպեսզի մարդիկ վերադառնան իրենց հայրենիք:  Մարդիկ կարոտները սրտներում դրսում են ապրում: Ես ուզում եմ՝ իմ երեխաները  լավ երկրում ապրեն»,-ասաց նա:

Մանրամասները տեսանյութում: