Երևանի Վերաքննիչ քրեական դատարանում քիչ առաջ մեկնարկեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրելու վերաբերյալ դատական նիստը:
Նրա պաշտպան Հայկ Ալումյանը լրագրողներին ներկայացրեց հիմքերը, որոնց հիման վրա իր պաշտպանյալը պետք է ազատ արձակվի. «Մեղադրանքի մեջ կենտրոնական դեր է խաղում այն արտահայտությունը, որ 2008-ի փետրվարի 23-ից մինչև մարտի 1-ն ընկած ժամանակահատվածը Հայաստանում սահմանված է եղել փաստացի ռազմական դրություն:
Մեր փաստարկն այն է, որ ռազմական դրությունը նախատեսված է օրենքով և էնտեղ ինքը բաղկացած է տարբեր` մոտ 20 կոմպոնենտներից: Եվ այդ կոմպոնենտներից գոնե մեկը գոյություն չի ունեցել: Այսինքն, փաստացի ռազմական դրություն իրականում չկար և չէր կարող լինել»: