Փաշինյանի համար քարոզարշավն ավելի կարևոր է, քան ՀԱՊԿ-ի գագաթաժողովը (տեսանյութ)


Փաշինյանի համար քարոզարշավն ավելի կարևոր է, քան ՀԱՊԿ-ի գագաթաժողովը (տեսանյութ)
Նոյեմբեր 26 14:47 2018

Նիկոլ Փաշինյանը վարչական ռեսուրս է չարաշահում, քարոչության մեկնարկը ավելի շուտ է տվել: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանը: 

«Սա էլ է տեղեկատվական ծուղակ, որովհետև ես վստահ եմ, որ մեր իշխանություններն այս վեց ամսվա մեջ զեկուցելիք չունեն, արդյուքններ չունեն, քարոզչության մեջ ներկայացնելու են ապրիլ-մայիսի կադրերը։ Մենք այլևս չկանք, իշխանություն չենք, եթե սխալ ենք, մենք մեր սխալի գինը վճարել ենք։ Իրենք են խոստացել մեզանից լավը լինել։ Ձեռքդ դիր խղճիդ վրա՝ իրենք մեզանից լա՞վ են աշխատում, իրենք մեզանից շա՞տ են աշխատում:Մեր լեզուն դրա համար է երկար, երկու բանի պատճառով՝ մենք գիտելիք ունենք և մենք կաշկանդված չենք Նիկոլ Փաշինյանի ֆենոմենով»,-ասաց նա: 

Աշոտյանն ասաց, որ պատահական չէ, որ քարոզարշավն իրենք մեկնարկել են նախընտրական ծրագիրը ներկայացնելով, իրենք սկսել են բովանդակությունից, իսկ «Իմ քայլը» դաշինքի ծրագիրը դեռ չեն տեսել.

«Ես տեսել եմ դրամահավաք երեկ, մի գաղտնիք բացեմ՝ հիմնական ծախսերը պլանավորվում եւ ծախսվում են ընտրարշավից առաջ՝ գովազդային վահանակներ, հեռուստաընկերությունների հետ կնքված պայմանագրեր: Գումարը ծախսվում է ավելի շուտ: Իրենք ընտրարշավի համար ունեն շատ փող, փողը մեր քաղաքական առավելությունը չէ, առավել ևս՝ մեր քաղաքական մենաշնորհն ու կռվանը չէ:  «Իմ քայլի» հաղթանակին ոչ ոք չի կասկածում, բայց, թողնելով ՀԱՊԿ-ի գագաթաժողովը, պետական կարևոր գործերը, վարչապետը գնացել է քարոզարշավ անելու»: