Սատանան մանրուքների մեջ է, և այդ մանրուքները թելադրելու են վաղը քաղաքական այլ օրակարգ Ա. Հովհաննիսյան (տեսանյութ)


Սատանան մանրուքների մեջ է, և այդ մանրուքները թելադրելու են վաղը քաղաքական այլ օրակարգ Ա. Հովհաննիսյան (տեսանյութ)
Նոյեմբեր 26 15:00 2018

Այս արագության մեջ չես կարողանում նկատել շատ մանրուքներ, իսկ սատանան մանրուքների մեջ է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արփինե Հովհաննիսյանը:

Արփինե Հովհաննիսյանի խոսքով՝ վիճակն արտասովոր արտահերթ է. «Այս արագության մեջ չես կարողանում նկատել շատ մանրուքներ, իսկ սատանան մանրուքների մեջ է, և այդ մանրուքները թելադրելու են վաղը քաղաքական այլ օրակարգ: Նա ասաց, որ ուզում է, որ ապագա խորհրդարանն աշխատի այնքան, որքան Սահմանադրությունն է նախատեսում, դա երկրի կայունության երաշխիքն է, ու ոչ ոք չպետք է ուրախա, երբ անկայուն իրավիճակ լինի երկրում»: Աշոտյանն էլ հավելեց՝ «մենք ռեւանշիստներ չենք»: Լրագրողներից մեկի դիտարկմանը՝ ասում եք՝ սատանան մանրուքների մեջ է, բայց սատանան նաեւ սեւի մեջ է, Արփինե Հովհաննիսյանն արձագանքեց.

Լրագրողի հարցին, թե Նիկոլ Փաշինյանը ֆեսբուքում գրել է՝ եթե մտահոգ եք, սառը ցնցուղ ընդունեք, ո՞ր տարբերակն է ավելի ճիշտ մտահոգների համար՝ ՀՀԿ-ին ընտրե՞լ, թե՞ ամեն դեպքում սառը ցնցուղ ընդունել, Արփինե Հովհաննիսյանը պատասխանեց.

«Եթե սառը ցնցուղ ընդունեն ՀՀ քաղաքացիները, ապա անպայման կընտրեն ՀՀԿ-ին, որովհետեւ կհասկանան, թե ի՛նչ է իրականում տեղի ունենում: Իսկ իրականում Նիկոլ Փաշինյանն իր ոճի մեջ է, կարող է այսօր է՛լ ավելի սուր բան ասել: Դրանից ի՞նչ է փոխվում ձեր կյանքում՝ դատեք ինքներդ»: